Իզմիրում երկրաշարժ է տեղի ունեցել
Այսօր Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգի Ուրլա շրջանում 4․4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել՝ փոխանցում է Ermenihaber-ը:
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 10։30-ի սահմաններում։
Երկրաշարժը զգացվել է նաև Իզմիրի հարակից նահանգներում: Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային և նյութական կորուստներ չկան:
Կարծիքներ