2021-ին գործազուրկների թիվը նվազել է

2021-ին գործազուկների թիվը 2020-ի համեմատությամբ նվազել է 17.8%-ով։ Եթե 2020-ին գործազուրկների թիվը 234400 է եղել, ապա 2021-ին՝ 190 հազար։
Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկագրերից։
2021 թվականին Հայաստանում աշխատանքային զբաղվածություն ունեցող մարդկանց թիվը կազմել է 1 միլիոն 88300։ 2020-ին այդ թիվը եղել է 1 միլիոն 52400։
Զբաղվածություն ունեցող 1 միլիոն 88300-ից տղամարդ է 594300-ը, կին՝ 494 հազարը։ Գործազուրկների թվում ևս տղամարդիկ են գերակշռում․ 190 հազար գործազուրկներից տղամարդիկ կազմում են 110600-ը, կանայք՝ 88400-ը։
Կարծիքներ