Վարչապետի որոշմամբ միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել։
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերը՝
1. Ստեղծել Համաշխարհային բանկի՝ գործարար և ներդրումային միջավայրի «Business Ready» զեկույցի գնահատման շրջանակում Հայաստանի
Հանրապետության դիրքի բարելավման աշխատանքները համակարգող միջգերատեսչական աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ) և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատակարգը սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո 15 օրվա ընթացքում հաստատվում է աշխատանքային խմբի կողմից»,- ասված է որոշման մեջ։
Միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմ
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
ՀՀ կենտրոնական բանկ նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ (համաձայնությամբ)
ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ)
Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)։
Կարծիքներ