Մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակներ
Հայաստանի մի շարք բնակավայրերում մայիսի 2–ին կգործարկվեն էլեկտրական շչակներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից:
Ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Անի համայնքի Լուսաղբյուր բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ:
Մայիսի 2-ին Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 11։30-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
Իսկ ժամը 11։00-ին Արագածոտնի մարզի Արտաշավան բնակավայրում, ժամը 12։00-ին Սաղմոսավան բնակավայրում անցկացվելու են ուսումնական վարժանքներ, որոնց շրջանակներում գործարկվելու են էլեկտրական շչակներ:
Ժամը 10։00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի Դիլիջանհամայնքի Հաղարծին բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչությանազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ևս ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
Նախարարությունից հորդորում են չանհանգստանալ։
Կարծիքներ