Մակրոնը մտադիր է խորհրդարանական ընտրություններից հետո այցելել Լիբանան

Մակրոնը մտադիր է խորհրդարանական ընտրություններից հետո այցելել Լիբանան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստվում է այց կատարել Լիբանան խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլից հետո, որը տեղի կունենա հունիսի 19-ին։ Այս մասին, ինչպես չորեքշաբթի օրը հայտնել է Al-Markazia-ն՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի աղբյուրին, ֆրանսիացի առաջնորդն ասել է իր խորհրդականներից մեկին՝ զբաղվող լիբանանյան դոսյեով։

Նրա խոսքով՝ «Մակրոնի առաջիկա այցը վճռորոշ կլինի՝ կանխելու Լիբանանի տնտեսական փլուզումը և հնարավոր քաղաքական վակուումը օգոստոսին նախատեսված նախագահական ընտրությունների խափանման դեպքում»։ Ելիսեյան պալատի փորձագետների խմբին հանձնարարվել է նախապատրաստել Մակրոնի այցը, որը կարող է կայանալ Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո։

Բեյրութում Ֆրանսիայի նախագահը կհանդիպի երկրի ղեկավարության, կուսակցությունների ղեկավարների ու խորհրդարանական խմբակցությունների հետ։ Նա կգնահատի «նոր կառավարության ձեւավորման հեռանկարները, որը կկարողանա համարձակ որոշումներ կայացնել եւ օգնություն ստանալ Արժույթի միջազգային հիմնադրամից»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում