Ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. ամուսիններն ու նրանց 3 երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ ապրիլի 30-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 07։00-ի սահմաններում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 17 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, ապա առաջ ընթանալով՝ բախվել բետոնե էլեկտրասյանը։
Բախման հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է, իսկ 5 հոգի, որից 3-ը երեխաներ են, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, ապա տեղափոխել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղից 2 հոգու տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով բետոնե էլեկտրասյունը տապալվել է, ավտոմեքենայում էլ հրդեհ է բռնկվել։
Ըստ սկզբնաղբյուրի տեղեկությունների՝՝ հիվանդանոց տեղափոխվածները ամուսիններ են և նրանց 3 երեխաները, ովքեր բնակվում են Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում։
Կարծիքներ