Nissan Motor Co-ը նախատեսում է մինչեւ դեկտեմբերի վերջը 30%-ով կրճատել մեքենաների համաշխարհային արտադրությունը
Nissan Motor Co-ը նախատեսում է մինչեւ դեկտեմբերի վերջը 30%-ով կրճատել մեքենաների համաշխարհային արտադրությունը, քանի որ կորոնավիրուսով պայմանավորված պահանջարկի անկումը դժվարացնում է եկամտաբերությունը վերականգնելու ընկերության ջանքերը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:
Մեծությամբ երկրորդ ճապոնական ավտոարտադրողը նախատեսել է մոտ 2,6 միլիոն ավտոմեքենա արտադրել ապրիլ-դեկտեմբեր ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3,7 միլիոնի դիմաց, հայտնում են աղբյուրները:
Համաշխարհային ավտոարտադրողները դժվարությունների են բախվել, քանի որ այս տարվա սկզբին նրանց գործարանները փակվել են՝ կորոնավիրուսի տարածումը զսպելու համար:
Բազմաթիվ երկրներում փակվել են նաեւ ավտոսրահները, ինչը հանգեցրել է մարտ-մայիս ամիսներին վաճառքների կտրուկ անկման, թեեւ հունիսին վաճառքի անկումը դանդաղել է։
Կարծիքներ