2023-ի հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 18.1 տոկոսով

2023-ի հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 18.1 տոկոսով

Ընթացիկ տարվա հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 6%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 7.6%:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.

առևտրի շրջանառություն՝ 20.4%,

շինարարություն՝ 17.8%,

ծառայություններ՝ 5.8%,

Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 2.4%-ով։

2023թ.-ի հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 18.1%-ով. արտահանումն աճել է 15.6%-ով, իսկ ներմուծումը՝ 19.7%-ով։

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնանկումը կազմել է 0.1%։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում