Թուրքական լիրայի փոխարժեքը նորացրել է դոլարի նկատմամբ ռեկորդային նվազագույնը
Թուրքական արժույթի փոխարժեքը մայիսի 28-ին իջել Է միջեւ մեկ դոլարի դիմաց 8,59 լիրա՝ անցնելով նախորդ ռեկորդային նվազագույնից (8,49), որն արձանագրվել Էր անցյալ տարա նոյեմբերի 3-ին: Այդ մասին հայտնում Է Bloomberg գործակալությունը:
Գործակալությունը թուրքական արժույթի անկումը կապում Է այն անհանգստությունների հետ, թե Թուրքիայի դրամա-վարկային քաղաքականությունը չափազանց ազատ կմնա արագացող գնաճի զսպման համար:
Երկրի Կենտրոնական բանկն ավելի վաղ հարկադրույքը պահպանել Է առանց փոփոխությունների 19 տոկոսի մակարդակում եւ հայտարարել Է, որ գների աճի տեմպերը հասել են իրենց առավելակետին:
Այնուամենայնիվ վերջին երեք ամսում արժույթն ավելի քան 13 տոկոսով թուլացել Է:
Դա ամենամեծ ցուցանիշն Է զարգացող շուկաների թվում:
Անցյալ աշնանը Թուրքիայի ազգային արժույթի թուլացումն, ըստ Bloomberg-ի վարկածի, տեղի Է ունեցել այն պատճառով, որ Թուրքիան ներքաշվել Էր Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ