Քննարկվել է ՀՀ-ում համացանցով թմրամիջոցների ապօրինի իրացման և պայքարի արդյունավետության բարձրացման խնդիրը

Մարտի 23-ին ՌԴ ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների փորձագետների մասնակցությամբ խորհրդակցություն։
Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:
Քննարկվել են այս տարվա օգոստոսին Ղազախստանում անցկացվելիք՝ ԱՊՀ անդամ պետությունների ՆԳ նախարարների խորհրդի հերթական նիստի նախնական օրակարգով նախատեսված առաջարկները։
Խորհրդակցության ընթացքում ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և այլ վտանգավոր հանցագործությունների դեմ պայքարը համակարգող բյուրոյի տնօրենի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Սարգսյանը քննարկման առարկա է դարձրել Հայաստանում համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի իրացման, ինչպես և դրա դեմ պայքարի արդյունավետության բարձրացման խնդիրները։
Անդրադարձ է կատարվել Քրեական ոստիկանության կազմում գործող նորաստեղծ բաժնին, որը մասնագիտացած է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում։ Արա Սարգսյանը շեշտել է նաև, որ 2023 թվականը Հայաստանի ՆԳ նախարարության ոստիկանությունը հայտարարել է ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի տարի։
Ելույթից հետո ակտիվ քննարկում է ծավալվել բարձրացված խնդրի շուրջ, որը տարածում է ստանում ոչ միայն Հայստանում։
Խորհրդակցությանը քննարկվել են նաև կազմակերպված հանցավորության այլ դրսևորումներին և դրանց դեմ համատեղ արդյունավետ պայքարին վերաբերող հարցեր։
Կարծիքներ