Մահացել է Թինա Թորները

Մահացել է Թինա Թորները

83 տարեկան հասակում մահացել է ամերիկաշվեյցարացի երգչուհի Թինա Թորները։ Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով երգչուհու ներկայացուցչի հայտարարությունը։

«Ռոքնռոլի թագուհի Թինա Թորները մահացել է այսօր՝ 83 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո Շվեյցարիայի Ցյուրիխի մերձակայքում գտնվող Կուսնախտում գտնվող իր տանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Նրա հետ միասին աշխարհը կորցրեց երաժշտության լեգենդին և օրինակելի մոդելին», - նշվում է տեքստում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում