Թրամփը հայտարարել է, որ չնայած համավարակին՝ չի վախենա որդուն դպրոց ուղարկել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի վախենում որդուն դպրոց ուղարկել՝ չնայած կորոնավիրուսի համավարակին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Այո, ես հանգիստ եմ»,-ասել է Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ` պատասխանելով հարցին այն մասին, թե արդյոք նա կկարողանա իր կրտսեր որդուն` 14-ամյա Բերոնին և թոռներին հանգիստ դպրոց ուղարկել:
«Ես ցանկանում եմ, որ դպրոցները բացվեն: Մենք դա անվտանգ ռեժիմով կանենք»,-ասել է նախագահը` ընդգծելով, որ դպրոցների բացման մասին վերջնական որոշումն արվելու է նահանգային իշխանությունների կողմից:
Դպրոցների բացման նպատակահարմարության հարցը թեժ վեճերի առարկա է դարձել Դոնալդ Թրամփի կողմնակիցների և հակառակորդների միջև:
ԱՄՆ-ում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4 101 308 դեպք, վարակման հետևանքով մահացել է 146 192 մարդ:
Կարծիքներ