Կալիֆոռնիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Կալիֆոռնիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։
Նրա տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Էվրիկա քաղաքից 183 կմ դեպի արեւմուտք, որտեղ ապրում է մոտ 27 հազար մարդ։ Օջախը ընկել է 8 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
Կարծիքներ