Սիրելի քույրեր, երազեք և համարձակ իրականացրեք ձեր երազանքները. Սոնա Ղազարյան
Սիրելի հայրենակիցներ,
Մինչ օրս իմ գործունեությամբ աշխատել եմ անել հնարավորը նպաստելու մարտի 8-ի իրական նպատակի իրացման համար:
Գործընկերներիս հետ համահեղինակել ենք «Հայրության արձակուրդի մասին» օրենքի նախագիծը և կատարել փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում պաշտպանելու մինչև մեկ տարեկան երեխա խնամողի իրավունքները:
Մեր խմբակցության կողմից շրջնառված և ընդունված «Կուսակցությունների մասին» օրենքով էլ փորձել ենք խրախուսել կանանց ներգրավվածությունը կուսակցություններում՝ դիտարկելով դրանք որպես քաղաքականություն մուտք գործելու դարպասներ:
Ես և իմ կին և տղամարդ գործընկերները մեր ելույթներում շարունակելու ենք ջատագովել իրավահավասարությունը՝ որպես համակեցության պարտադիր պայման:
Այսօր իմ խոնարումն ու երախտիքն եմ ուզում հայտնել մեր հայ մայրերին, ովքեր հերոսներ են մեծացրել, իմ անսահման հիացմունքը Ձեզ:
Սիրելի քույրեր, երազեք և համարձակ իրականացրեք ձեր երազանքները:
Սիրով և հարգանքով
Կարծիքներ