ՀՀ վարչապետը տիկնոջ հետ այցելել է Մեծամորի արգելոց-թանգարան. տպավորություններով կիսվել է Աննա Հակոբյանը

ՀՀ վարչապետը տիկնոջ հետ այցելել է Մեծամորի արգելոց-թանգարան. տպավորություններով կիսվել է Աննա Հակոբյանը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր այցելել են Մեծամորի Պատմահնագիտական արգելոց-թանգարան։

«Անպայման այցելեք, առավել ևս, եթե չեք եղել։

Կտեսնեք, օրինակ, 4 հազար, 5 հազար տարի առաջ ստեղծված եւ մեր հողում պահպանված ոսկյա զարդեր, զենքեր, դամբարանում հայտնաբերված տղամարդու ոսկորներ՝ մոտ 4 հազար տարեկան։ Կլսեք չափազանց հետաքրքիր փաստական տվյալներ»,- նշել է Հակոբյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում