Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները մեկ շաբաթում հայտնաբերել են 2482

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները մեկ շաբաթում հայտնաբերել են 2482

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները և մարտի 7-ից 14-ն իրականացված ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2482 խախտում։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 193 տրանսպորտային միջոց։ «Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 141, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 210 անձ։ 79 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 4-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 4-ը՝ առանց համարանիշերի, 18-ը՝ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշերով, 35-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 4-ը՝ փակված համարանիշերով, 162-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։ Բացի այդ, պարեկները հայտնաբերել են 2 հետախուզվողի, ինչպես և ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 45 անձի՝ բացահայտելով հանցագործության դեպքեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում