Երասխի հատվածում անցած գիշեր իրավիճակը եղել է նորմալ. մարզպետ
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում անցած գիշեր եղել է նորմալ: Այդ մասին կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը:
«Երասխի գյուղապետը, որը վիրավորվել էր 2 օր առաջ, հիմա լավ է զգում իրեն: Երբեք ոչ մի բան չի բացառվում, բայց հիմա հանգիստ է»,-ասաց մարզպետը՝ ավելացնելով, որ բնակիչների շրջանում խուճապ չկա:
Վերջին օրերին իրավիճակը լարված է եղել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար կրակոցներ են արձակել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ականանետեր:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հուլիսի 19-ին մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում էր ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։
Կարծիքներ