Քասախ գյուղում ավտոմեքենա է այրվել

Քասախ գյուղում ավտոմեքենա է այրվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 23-ին, ժամը 16:03-ին տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Խաչանովի փողոցում այրվում է ավտոմեքենա:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 17:50-ին, մարվել` 18:10-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում