ԱՄՆ-ը Սոմալիից լիովին դուրս Է բերել իր զորակազմը

ԱՄՆ-ը Սոմալիից լիովին դուրս Է բերել իր զորակազմը

Սոմալիից ԱՄՆ-ի զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերումը լիովին ավարտված Է Միացյալ Նահանգերի նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությանը համապատասխան: Հունվարի 18-ին այդ մասին հայտնել Է Associated Press (AP) գործակալությունը:

Ուժերի եւ միջոցների տարահանման համար Սոմալիի ափերի մոտ ստեղծվել Է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի խմբավորում, որի մեջ Է մտնում USS Nimitz ավիակիրը: Այն օպերատիվ շրջան Է ժամանել դեկտեմբերի 21-ին: Ամերիկյան զորակազմի դուրսբերման գործողություններին օժանդակություն Է ցույց տվել նաեւ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի USS Makin Island դեսանտային նավը, որտեղ, Somali Guardian պորտալի համաձայն՝ եղել են մի քանի հարյուր հատուկ նշանակության զինվորներ:

«Սոմալիում ահաբեկիչների հակազդման գործողությունը մտնում Է անվտանգության սոմալիական ուժերի հետ փոխգործակցության նոր փուլ»,- հայտարարել Է ԱՄՆ-ի զինված ուժերի աֆրիկյան հրամնատարության պաշտոնական ներկայացուցիչ Քրիս Քառնսը: Ըստ որում նա հրաժարվել Է նրեկայացնել տարածաշրջանում միջազգային ահաբեկչության դեմ համատեղ պայքարի նոր ձեւերի որեւիցե մանրամասնություն:

ԱՄՆ-ի նախագահ Թրամփը դեկտեմբերի 4-ին կարգադրել Է 2021 թվականի սկզբին Սոմալիից գրեթե բոլոր ամերիկյան զորքերի դուրսբերման մասին: Ըստ որում հունվարի 15-ը սահմանվել Է որպես տարահանման վերջնական ժամկետ: Այժմ ԱՄՆ-ի զինված ուժերի աֆրիկյան հրամանատարությունը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի շուրջ 700 զինծառայողներ, որոնք գտնվում Էին Սոմալիում, դուրս են բերվել Աֆրիկյան Եղջյուրի այդ երկրից: Առկա տեղեկատվության համաձայն նրանց հիմնական մասը տեղափոխվել Է Ջիբութիում ԱՄՆ-ի «Քեմփ Լեմոնիե» ծովային Էքսպեդիցիոն ռազմակայան: Մի շարք ստորաբաժանումներ հասցվել են Քենիա, որտեղ նույնպես գոյություն ունեն ԱՄՆ-ի օբյեկտներ: Այսօրվա դրությամբ Աֆրիկայում Է գտնվում ԱՄՆ-ի շուրջ 6 հազար զինծառայող, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում