Տղամարդը սպառնում է ցած նետվել «Հաղթանակ» կամրջից
Արդեն մոտ 40 րոպե է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի «Հաղթանակ» կամրջի վրա:
shamshyan.com-ի հաղորդմամբ միջին տարիքի տղամարդը անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև՝ փրկարար-հոգեբանը:
Այս պահին փրկարար-հոգեբանն ու պարեկները շարունակում են բանակցությունները, որպեսզի տղամարդը, ով բողոքում է ինչ-որ քրեական գործից, կամրջի վտանգավոր եզրագծից անցնի անվտանգ վայր: Գ. Շամշյանի տեղեկություններով, նա հայտնել է, որ ինքը Շիրակի մարզի բնակիչ է:
Օպերատիվորեն ժամանել է նաև բժիշկների հերթապահ խումբը, տեղում են նաև ոստիկանության տարածքային բաժնի ծառայողները: Պարեկային ծառայությունն ու ոստիկանությունը պարզում են նրա ինքնությունը:
Կարծիքներ