COVID-19-ի դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 205,4 միլիոնը

COVID-19-ի դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 205,4 միլիոնը

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում օգոստոսի 13-ի առավոտվա դրությամբ կազմել Է 205 միլիոն 423 հազար 988: Այդ մասին վկայում են վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացել Է 4 միլիոն 334 հազար 773 մարդ: COVID-19-ով վարակման ավելի քան 15 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:

Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 36 միլիոն 306 հազար 917 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել Է 619 հազար 93-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 32 միլիոն 117 հազար 826-ի եւ ախտահարման հետեւանքներից մահացել Է 430 հազար 254 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 20 միլիոն 285 հազար 67 հիվանդացած, մահացել Է 566 հազար 896 մարդ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը օգոստոսի 13-ի առավոտվա դրությամբ կազմել Է 557,8: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 1910, Հնդկաստանում՝ 308, Բրազիլիայում՝ 2647 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում