Moderna- ն պատվաստանյութ է մշակել COVID- ի աֆրիկյան շտամի դեմ
Moderna ընկերությունը թարմացրել է կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը, և այժմ այն պետք է օգնի՝ պայքարելու կորոնավիրուսի աֆրիկյան շտամի դեմ, հայտնում է CNN- ը:
MRNA-1273.351 անունով նոր պատվաստանյութն ուղարկվել է ԱՄՆ Առողջության ազգային ինստիտուտ՝ կլինիկական հետազոտության համար:
Այն նախատեսվում է օգտագործել որպես վերապատվաստում այն մարդկանց համար, որոնք արդեն պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, և նաև որպես առաջնային պատվաստանյութ այն մարդկանց համար, որոնք դեռ չեն հիվանդացել COVID-19-ով և դեռ չեն պատվաստվել:
Ընկերությունը նաև հայտնել է, որ արդեն վերլուծում է, թե արդյո՞ք թարմացված պատվաստանյութի երրորդ, ցածր դոզան կարող է ուժեղացնել իմունիտետը Covid-19 նոր շտամների դեմ: Միևնույն ժամանակ, ընկերությունը չի հստակեցրել, թե որքան կտևի հետազոտությունը, և եթե թարմացված պատվաստանյութը թույլտվություն ստանա՝ երբ հասանելի կլինի:
Կարծիքներ