«Արարատը» պայմանագիր է կնքել շվեյցարացի կիսապաշտպան Դրիլոն Կաստրատիի հետ

«Արարատը» պայմանագիր է կնքել շվեյցարացի կիսապաշտպան Դրիլոն Կաստրատիի հետ

«Արարատը» պայմանագիր է կնքել շվեյցարացի կիսապաշտպան Դրիլոն Կաստրատիի հետ, այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:


20-ամյա ֆուտբոլիստը հայկական ակումբին կմիանա հուլիսի 1-ին՝ ազատ գործակալի կարգավիճակով:

Կաստրատիի նախորդ ակումբը շվեյցարական «Շաֆհաուզենն» էր: Իսկ 2019-2020 թվականներին Դրիլոնը խաղացել է գերմանական «Ֆրայբուրգի» Մ19 թիմում: Կաստրատին շվեյցարական «Ցյուրիխի» սան է: Դրիլոնը 10 հանդիպում է անցկացրել Շվեյցարիայի Մ17 թիմում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում