Գերատեսչությունը ջանք չի խնայելու զինծառայության, մարտական հերթապահության կրման պայմանները բարելավելու համար. Սուրեն Պապիկյան

Գերատեսչությունը ջանք չի խնայելու զինծառայության, մարտական հերթապահության կրման պայմանները բարելավելու համար. Սուրեն Պապիկյան

Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը հանրապետության N զորամիավորում:

Մարտի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասի ստորաբաժանումներից մեկի մշտական տեղակայման վայր:

Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել մարտական հերթափոխի համար շարված անձնակազմին մարտական դիրքեր ճանապարհելու արարողությանը:

Նախարար Պապիկյանն իր ելույթում անվտանգ ծառայություն է մաղթել հերթափոխի մեկնող զինծառայողներին, վստահեցնելով, որ գերատեսչությունը ջանք չի խնայելու զինվորական ծառայության, մարտական հերթապահության կրման, զինծառայողների սոցիալական պայմանները բարելավելու համար:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում