Քրեական հետախույզները բացահայտել են սպանության փորձը
Սեպտեմբերի 2-ին, ժամը 21.00-ին, «Քանաքեռ Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «որովայնի, վերջույթների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ Թումանյան փողոցից բուժօգնության է տեղափոխվել 25-ամյա երիտասարդ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 20.25-ին անհայտ անձը կտրող-ծակող առարկայով մի քանի անգամ հարվածել է երիտասարդին՝ պատճառելով վնասվածքներ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդն ի վիճակի չէ բացատրություն տալու:
Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի հատկանիշներով:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 20.25-ին, երիտասարդին Թումանյան փողոցի շենքերից մեկի մոտ կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքները պատճառել և կյանքից զրկելու փորձը կատարել է մայրաքաղաքի 19-ամյա բնակիչը, որը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ