Թույլ չտանք, որ ներքին խառնակիչներն ու պառակտիչները բզկտեն ժողովրդին, կազմալուծեն պետությունը՝ փրկիչների դիմակը հագած.Հայկ Կոնջորյան

Թույլ չտանք, որ ներքին խառնակիչներն ու պառակտիչները բզկտեն ժողովրդին, կազմալուծեն պետությունը՝ փրկիչների դիմակը հագած.Հայկ Կոնջորյան

 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սա կենդանի պատմություն է, և մենք բոլորս այդ պատմության մասնակիցներն ենք։

Դարեր շարունակ, ահա այսպես, մեր ժողովրդի ներքին պառակտիչները դուրս են եկել պետության դեմ՝ ի վերջո հանգեցնելով պետության թուլացման, իսկ երբեմն էլ՝ պետականության կորստի։ Այն, ինչ այսօր անում է խորհրդարանական ընդդիմությունը՝ Արցախը փրկելու քողի ներքո, մի օր դառնալու է պատմության դասագրքի հերթական էջը, ու միայն մեզանից է կախված, թե այդ էջը ինչպես կշարունակվի։

Թերթեք ձեր մտքում բոլոր դասերը, որ սովորել եք դպրոցական նստարանից սկսած և կհամոզվեք, որ այսօր դուք այդ ապրող պատմության մասնակիցն եք, և այն ինչ կատարվում է, նորություն չէ, այլ կրկնություն՝ դերակատարների փոփոխությամբ։ Բայց ելքը կարող է տարբեր լինել, պե՛տք է լինի տարբեր։

Մենք նորից ապրում ենք պատմության հերթական փոթորիկը, որը թափահարում է աշխարհակարգի հիմքերը։ Այս հին աշխարհում մենք նոր չենք հայտնվել։ Եվ պատմության հրամայականն է՝ վերապրել փոթորիկը, վերածնվել ու շարունակել մեր երթը՝ ավելի ուժեղ, կոփված և սառնասիրտ։

Թույլ չտանք, որ ներքին խառնակիչներն ու պառակտիչները բզկտեն ժողովրդին, կազմալուծեն պետությունը՝ փրկիչների դիմակը հագած։

Սա կենդանի պատմություն է, և մենք պետք է լինենք ոչ թե սոսկ մասնակիցը, այլ կերտողներն այդ պատմության։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում