Նախարար. ճանապարհների շինարարության համար կծախսվի հավելյալ 29 մլրդ դրամ
Ճանապարհների շինարարության համար կծախսվի հավելյալ 29 մլրդ դրամ, բացի 22 մլրդ դրամից, որը տրամադրվել էր 2020-ին պետբյուջեից: Այս մասին ԱԺ նիստում ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նրա խոսքով՝ ճանապարհների կառուցման սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորումը գրեթե 2 անգամ մեծ է:
Կարծիքներ