Աֆղանստանում պայթյունի հետևանքով զոհվել են ընտանիքի 12 անդամները, այդ թվում՝ 6 երեխա
Աֆղանստանի Պակտիա նահանգում, նույն ընտանիքից 12 մարդ է զոհվել ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով,- գրում է korrespondent.net-ը:
Լրատվականի հետ խոսել է ընտանիքի բարեկամներից մեկն, ով ասել է, որ դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը. մեքենան, որում եղել է ընտանիքը, պայթեցվել է: Պայթյունի հետևանքով զոհվել է 12 մարդ, այդ թվում՝ վեց երեխա: Եվս երկու երեխա վիրավորվել է:
Պակտիայի նահանգապետի մամուլի գրասենյակը «Թալիբան» շարժման զինյալներին է մեղադրել պայթյունի համար:
Կարծիքներ