Փետրվարի 6-ից ի վեր Թուրքիայում ավելի քան 8000 ցնցում է տեղի ունեցել

Փետրվարի 6-ից ի վեր Թուրքիայում ավելի քան 8000 ցնցում է տեղի ունեցել

 Թուրքիայում փետրվարի 6-ից, երբ երկու ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել, ավելի քան 8,5 հազար կրկնվող ցնցումներ են գրանցվել։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության ռիսկերի նվազագույնի հասցնելու բաժնի ղեկավար Օրհան Թաթարը։

«Այս պահին գրանցվել է 8550 կրկնվող ցնցում: 17 օրվա ընթացքում եղել են այնքան երկրաշարժեր, որքան մենք արձանագրում ենք միջինը 4 ամսվա ընթացքում: Երկրաշարժերը տեղի են ունենում յուրաքանչյուր երեք րոպեն մեկ ընդմիջումով: Եվ այդ ցնցումների մեծ մասը զգացվում է»,- ասաց նա։

Թաթարը նշել է, որ առաջին հզոր հարվածներից հետո երկրաբանական խզվածքում շղթայական ռեակցիա է սկսվել։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում