Իսրայելը հարվածել է Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին
Իսրայելը հարվածել է ՀԱՄԱՍ շարժման օբյեկտներին՝ ի պատասխան Գազայի հատվածից հրթիռների արձակման: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ՝ տեղեկացրել է բանակի մամուլի ծառայությունը:
«Գազայում ահաբեկիչներն արդեն երեք գիշեր անընդմեջ հրթիռներով գնդակոծում են Իսրայելը՝ մարդկանց կյանքը վտանգի ենթարկելով Իսրայելում եւ Գազայում: Ի պատասխան մենք հարված ենք հասցրել ՀԱՄԱՍ-ի չորս օբյեկտների, որոնք օգտագործվել են զորավարժությունների համար, զենքի արհեստանոցին և ահաբեկիչների՝ ստորգետնյա թունել տանող մուտքին»,-ասվում է բանակի մամուլի ծառայության թվիթերյան էջում տեղադրված հաղորդագրությունում:
Ավելի վաղ զինվորականները հայտնել էին, որ սեպտեմբերի 12-ի երեկոյան և լույս սեպտեմբերի 13-ի գիշերը Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ: «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը դրանք հաջողությամբ որսացել էր։
Կարծիքներ