Ստեփանակերտի Մելիքավան թաղամասում հրդեհ է բռնկվել

Ստեփանակերտի Մելիքավան թաղամասում հրդեհ է բռնկվել

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 01:05-ին, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մելիքավան թաղամասում հրդեհ է բռնկվել:
Նախնական տվյալներով թաղամասի հարակից տարածքում գտնվող հանգստի գոտում այրվում է շինություն:

Բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհը մեկուսացնելու նպատակով կանչի վայր է մեկնել հրշեջ մեքենան՝ մեկ մարտական հաշվարկով:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:27-ին, մարվել` 01:57-ին:

Նախնական տվյալներով՝ ամբողջությամբ այրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող շոգեբաղնիքի փայտե առաստաղը և վնասվել եվրապատուհաններն ու դռները:

Տուժածներ չկան: Ստուգմամբ զբաղվում է ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում