Ավստրիայում հացի բազմաթիվ փռեր փակվելու սպառնալիքի տակ են գտնվում էներգառեսուրսների գների աճի պատճառով
Ավստրիայում հացի փռերի մեծ մասը փակվելու եզրին Է գազի եւ ԷլեկտրաԷներգիայի գների կտրուկ աճի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ավստրիայի Էկոնոմիկայի պալատի հացթուխների դաշնային ասոցիացիայի ղեկավար Յոզեֆ Շրոտը:
«Էներգածախսերը գրեթե տասն անգամ ավելացել են անցյալ տարվա համեմատությամբ: Հացի բազմաթիվ փռեր դիտարկում են փակվելու հնարավորությունը»,-Շրոտի խոսքը մեջբերում Է PULS 24 հեռուստաալիքը:
Հեռուստաալիքը նշում Է, որ հացաթխման արդյունաբերությունը շատ Էներգիա Է պահանջում վառարանների եւ խմորի հովացուցիչների աշխատանքի համար: Առեւտրի եւ արհեստագործությունների դաշնային վարչության տվյալներով՝ համեմատաբար շահավետ պարտավորագրերով աշխատող հացի ոչ մեծ տարածաշրջանային փռի համար Էներգիայի ծախսերն աճել են՝ տարեկան 17,6 հազար եվրոյից հասնելով 54 հազար եվրոյի:
Ավստրիայի Էկոնոմիկայի պալատի տվյալներով՝ գազի գները տարեսկզբից աճել են՝ 1 կիլովատ ժամի դիմաց 2,9 ցենտից հասնելով 23-28 ցենտի՝ կախված պարտավորագրից կամ 38,3 ցենտի՝ կանխիկ շուկայում:
Այդ նույն ժամանակաշրջանում Էլեկտրականությունը 5 ցենտից թանկացել Է մինչեւ 20-70 ցենտ (կախված մատակարարից եւ պարտավորագրից): Հացահատիկի եւ ալյուրի գները նույնպես կտրուկ աճել են վերջին ամիսներին, նշում Է ալիքը:
Ցորենի գինը Փարիզի Euronext ապրանքային ֆյուչերսների սակարանում վերջերս 1 տոննայի դիմաց կազմել Է 330 եվրո, ինչը 32 տոկոսով ավելի Է անցյալ տարվա այդ նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ