Դոլարի փոխարժեքը նվազել է,եվրոն թանկացել է.ԿԲ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 30-ին, կազմել է 404.77 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.35 դրամով:
Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 406.11 դրամ (աճել է 1.48 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 474.35 դրամ (աճել է 0.44 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.69 դրամ (նվազել է 0.03 դրամով):
Կարծիքներ