Երևանում բախվել են Mazda-ն ու Opel-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում բախվել են Mazda-ն ու Opel-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր, սեպտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ծամը 01:00-ի սահմաններում, Ծիծեռնակաբերդի խճուղում թիվ 23 էլեկտրասյան դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 31-ամյա Նարեկ Դալլաքյանի վարած Opel մակնիշի և 32-ամյա Սերգեյ Համբարձումյանի Mazda մակնիշի ավտոմեքենաները:  

Վթարի հետևանքով Ս. Համբարձումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա», իսկ Ն. Դալլաքյանը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոններ: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2021/09/19/1196439/

Հետևեք մեզ նաև Տելեգրամում