Անգլիայի ֆուտբոլի առաջնություն․ ՄՅՈւ-ն հաղթեց վերջին րոպեին խփած գոլի շնորհիվ

Անգլիայի ֆուտբոլի առաջնություն․ ՄՅՈւ-ն հաղթեց վերջին րոպեին խփած գոլի շնորհիվ

Անգլիայի ֆուտբոլի առաջնության 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալվել էր «Վեստ Հեմ»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին կեսում թիմերը փոխանակվեցին մեկական գնդակով: «Վեստ Հեմ»-ից աչքի ընկավ Բերնհամը, իսկ «կարմիր սատանաներից»` Կրիշտիանու Ռոնալդուն: «Մանչեսթեր Յունայթեդ»-ին հաջողվեց հաղթանակ կորզել միայն հանդիպման վերջին րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Լինգարդը:  «Վեստ Հեմ»-«Մանչեսթեր Յունայթեդ»` 1:2:

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարներից է 13 միավորով: Նույնքան միավոր ունի նաև «Լիվերպուլ»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում