Հրշեջները մարել են Բյուրեղավանի հանրակացարանում բռնկված հրդեհը. տարհանված 2 բնակչի բուժօգնություն է ցուցաբերվել

Հրշեջները մարել են Բյուրեղավանի հանրակացարանում բռնկված հրդեհը. տարհանված 2 բնակչի բուժօգնություն է ցուցաբերվել

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 8-ին, ժամը 19:31-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի հանրակացարանային շենքի առաջին հարկի սենյակնեից մեկում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 19:52-ին, մարվել՝ 20:22-ին։ Մասամբ այրվել են գույք և կենցաղային իրեր՝ մոտ 15 քմ։
Նշվում է, որ փրկարարները տարհանել են երկու բկակչի, ովքեր շտապօգնության աշխատակիցների կողմից տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում