«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի զարգացման ծրագրերին է ծանոթացել ՏԿԵ փոխնախարարը
Աշխատանքային այցով Սյունիքում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն այսօր այցելել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ։ Հարությունյանը կոմբինատի տարածքում ծանոթացել է արտադրական պրոցեսին։
Նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այցի շրջանակներում նախարարի տեղակալին է ներկայացվել նաև ընկերության զարգացման հնարավորությունները և պլանները։
Կարծիքներ