Նոր արբանյակային լուսանկարներ են հրապարակվել, որոնք ցույց են տալիս ռուսական զորքերի տեղակայումն Ուկրաինայի շուրջ

Նոր  արբանյակային լուսանկարներ են հրապարակվել, որոնք ցույց են տալիս ռուսական զորքերի տեղակայումն Ուկրաինայի շուրջ

Ուկրաինայի շուրջ ռուսական ռազմական տեխնիկայի և զորքերի տեղակայման ևս մեկ ապացույց է ներկայացվել: Ինչպես գրում է CNN-ը, խոսքն արբանյակային լուսանկարների մասին է, որոնք պատկերում են ռազմական ներկայության ընդլայնումը մի շարք վայրերում Բելառուսում, Ղրիմում և Ռուսաստանի արևմուտքում:

Ռուսական ուժերը վերջին երկու շաբաթում տեղափոխվել են Բելառուս: Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունները հայտնել են, որ զորքերը պատրաստվում են խոշորագույն զորավարժություններ իրականացնել այս ամիս:

Պատկերները ստացվել և վերլուծվել են Maxar-ի կողմից: Տիեզերական տեխնոլոգիաների ամերիկյան ընկերությունը հայտնել է, որ նկատվում է տեղակայված զորքերի «ակտիվության և պատրաստվածության ավելացում»:  

Արբանյակային լուսանկարները վերլուծող մասնագետները նշում են, որ Ուկրաինայի սահմանի մոտ 250 կմ երկարությամբ մի քանի ամիս շարունակ տեղակայված են զորավարժարաններ և կայազորներ: Դրանցից ոմանք սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում