Ռուսաստանին չներառող ցանկացած խաղաղ ծրագիր արդյունք չի տա. Էրդողան
Ուկրաինական կարգավորման ծրագրերը, որոնք անտեսում են Ռուսաստանի մասնակցությունը, խաղաղության չեն հանգեցնի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք զգալի ջանքեր ենք գործադրել ռուս-ուկրաինական հակամարտությունում խաղաղության ուղիներ գտնելու համար։ Աջակցելով Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքին՝ մենք նաև ասում ենք, որ Ռուսաստանին չներառող ցանկացած խաղաղ ծրագիր արդյունքի չի տա»,- ասել է նա։
Էրդողանը նշել է նաև, որ ակնկալում է Պուտինի այցը Թուրքիա մարտի 31-ին՝ ՌԴ նախագահական ընտրություններից հետո։
Կարծիքներ