Դավիթ Դանիելյանը արձագանքել է դեբատների առաջարկին, իսկ Գեւորգ Փարսյանի լռությունը գնահատվել է որպես մերժում․ Ղազարյան
Առաջին ալիքի հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ դեբատներ կազմակերպելու առաջարկություն է արվել։
Նա նշել է, որ Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Դավիթ Դանիելյանն արձագանքել է այդ առաջարկությանը, իսկ «Շանթ» դաշինքի թեկնածու Գեւորգ Փարսյանի լռությունը գնահատվել է որպես մերժում։
«Կապանի ընտրություններին ընդառաջ դեբատներ կազմակերպելու մեր առաջարկին արձագանքեց Դավիթ Դանիելյանը։ Իսկ «Շանթ» դաշինքի թեկնածու պրն Փարսյանը մի քանի օր այդպես էլ կապի դուրս չեկավ ոչ միայն մեզ հետ, այլև իր դաշինքի հետ, ինչը գնահատում ենք մերժում։
Հրավերը ուժի մեջ է մինչև ուրբաթ»,- գրել է Ղազարյանը։
Հիշեցնենք, որ Կապանում ՏԻՄ ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 14-ին։
Կարծիքներ