Կնոջը ծեծի ենթարկած տղամարդը հայտնաբերվել է

Կնոջը ծեծի ենթարկած տղամարդը հայտնաբերվել է

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Երևանում հայտնաբերվել և ոստիկանություն Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել հրապարակված տեսանյութում կնոջը ծեծի ենթարկած տղամարդը։

Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ այսօր համացանցում մի տղամարդու կողմից կնոջը ծեծի ենթարկելու վերաբերյալ տեսանյութ էր տարածվել։ Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Արմենակյան փողոցում։ Պարզվել էր նաև տեսանյութում երևացող տղամարդու ինքնությունը, որին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում էին միջոցառումներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում