Դիմակներ՝ սեփական դեմքով. Հայ դիզայների հնարամտությունը (տեսանյութ)

Դիմակներ՝ սեփական դեմքով. Հայ դիզայների հնարամտությունը (տեսանյութ)

Դիզայներ Ժաննա Ղամբարյանը կորոնավիրուսի օրերին պարապության չի մատնվել: Հնարամտություն անելու առիթը բաց չի թողել ու սկսել է ստեղծել դիմակներ, որոնց վրա կարող է լինել յուրաքանչյուրիս դիմագծերը: Այսինքն էլ պատճառ չունենք ժպիտներ թաքցնելու: Հայ դիզայները կարել ու ստեղծագործել սկսել է 12 տարեկանից: Տիկին Ժաննայի ձեռագործներից միայն դիմակները չեն, որ մարդկանց աչքից չեն վրիպում , բույսերի ու խաղողի արմատներից, մրգերի կորիզներից ու անպիտան թվացող կաշի-կոճակներից զարդեր է ստեղծում, տիպիկ հայկական բնավորությամբ կերպարներով  ձևավորված հագուստներ, պայուսակներ, գոտիներ ու գլխազարդեր: Ամեն ստեղծածի մեջ ներդնում է իր հոգին, որից երբեք ու երբեք չի պակասել հայկականությունը:

Տիկին Ժաննայի և նրա ստեղծած աշխարհի մասին՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում