Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կայուն է․ ՊՆ

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կայուն է․ ՊՆ

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կայուն է, որեւէ լարվածություն կամ միջադեպ այս պահին չկա։

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անվտագության խորհրդի արտահերթ նիստում հայտարարեց, որ լարվածություն կա նաեւ հայ ադրբեջանական սահմանին։ Դրան հաջորդեց երեկոյան տարածված այն տեղեկատվությունը, թե իբր Ագարակի ուղղությամբ կես ժամ հրաձգություն է եղել, որը սակայն հերքվեց Սյունիքի մարզպետարանի կողմից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում