Ռուս խաղաղապահները շարունակում են Լաչինի միջանցքի բլոկպոստերի կահավորման աշխատանքները

Ռուս խաղաղապահները շարունակում են Լաչինի միջանցքի բլոկպոստերի կահավորման աշխատանքները

Ռուս խաղաղապահները շարունակում են Լաչինի միջանցքի բլոկպոստերի կահավորման աշխատանքները: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կայքէջը, դիտակետերը կահավորվում են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև մոտակա տարածքի շրջանաձեւ հսկողությունը իրականացնելու համար:«Ներկայումս ռուս խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ վերահսկողություն հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիական ավտոտրանսպորտի երթեւեկության եւ Լաչինի միջանցքով բնակիչների տեղափոխման, պարենի եւ տարբեր ապրանքների փոխադրման անվտանգությունը, ինչպես նաև ուղեկցում եւ ապահովում են վերանորոգող բրիգադների անվտանգությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում