Արտաշատում բացվել է անմահացած եզդի քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշաքար

Արտաշատում բացվել է անմահացած եզդի քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշաքար

Այսօր Արտաշատ քաղաքում՝ Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ գտնվող գլխավոր ճանապարհի հարակից տարածքում, տեղադրվել է Արցախյան հերոսամարտի, 2016 թվականի Քառօրյա և 2020 թվականի 44-օրյա պատերազմներում անմահացած եզդի քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշաքարը։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը։

Հուշաքարի բացմանը մասնակցել են Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, հոգևոր առաջնորդ շեխ Բրո Հասանյանը, եզդի ազատամարտիկները։

Հուշաքարը տեղադրվել և տարածքը բարեկարգվել է բելառուսաբնակ եզդի գործարար Սուրեն Մայիսի Ամոյանի միջոցներով։

Գրառման մեջ նաև ասված է․

«Հավերժ փառք հայրենիքի պաշտպանության ընթացքում հերոսաբար զոհված մեր բոլոր քաջորդիներին»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում