Պապուա Նոր Գվինեայում երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Պապուա Նոր Գվինեայում երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Պապուա Նոր Գվինեայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Նրա խոսքով՝ էպիկենտրոնը գտնվել է Մադանգ քաղաքից 29 կմ հարավ-արեւելք, որտեղ բնակվում է 27,4 հազար մարդ։ Աղբյուրը գտնվել է 64 կմ խորության վրա։

Ավելի ուշ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է երկրորդ երկրաշարժի մասին։ Նրա տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Մադանգ քաղաքից 26 կմ հարավ-արեւելք։ Աղբյուրը գտնվել է 69 կմ խորության վրա։

Երկու դեպքում էլ զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում