Ատլետիկոն երկարաձգեց պայմանագիրը Սիմեոնեի հետ

Ատլետիկոն երկարաձգեց պայմանագիրը Սիմեոնեի հետ

«Ատլետիկոն» հայտարարել է գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ պայմանագրի երկարաձգման մասին։ Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։

Գրում է Armsport.am-ը։

Մասնագետի նախորդ պայմանագիրն ավարտվում էր 2024 թվականի ամռանը։

53-ամյա արգենտինացին Մադրիդը գլխավորում է 2011 թվականի դեկտեմբերից։ Դրանից հետո նրա գլխավորությամբ թիմը անցկացրել է 642 հանդիպում՝ 380 հաղթանակ, 145 ոչ-ոքի և 117 պարտություն։

«Ատլետիկոն» այս մրցաշրջանում Լա Լիգայում ունի 25 միավոր և զբաղեցնում է 4-րդ տեղը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում