Դատարանի որոշմամբ՝ КВН-ի նախկին անդամ Արմեն Գրիգորյանը 2 ամսով կալանավորվել է

Դատարանի որոշմամբ՝ КВН-ի նախկին անդամ Արմեն Գրիգորյանը 2 ամսով կալանավորվել է

Դատարանի որոշմամբ՝ КВН-ի նախկին անդամ Արմեն Գրիգորյանը 2 ամսով կալանավորվել է:

Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Հիշեցնենք՝ Արմեն Գրիգորյանը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր, որ Շիրակի ու Արարատյան դաշտավայրի բնակիչները միշտ դավաճան են եղել, և հիմա «նիկոլական» դրանք են: «Սրանք թուրքի եթիմ են, ոնց կարող են դրանք հայ լինել, վիրավորում եմ, լավ եմ անում»,- մասնավորապես նշել էր նա:

Երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն և տեսանյութ հրապարակեց այն մասին, որ Գրիգորյանը ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու մասին հանցանք կատարելու համար ձերբակալվել է, միաժամանակ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում