Հայաստանի 5 ներկայացուցիչ շախմատի Եվրոպայի առաջնության առաջատարին զիջում է կես միավոր
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայում ընթացող առաջնությունում կայացել են 3-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչներից միավորը կիսել են Գաբրիել Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Մանուէլ Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը: Պարտություն են կրել Շանթ Սարգսյանը, Արմեն Բարսեղյանը, Վահե Դանիելյանը և հաղթանակի հասել` Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Էմին Օհանյանը:
Այժմ Գաբրիել Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Հայկ Մարտիրոսյանը, Էմին Օհանյանը, Սամվել Տեր-Սահակյանն ունեն 2,5-ական միավոր և առաջատարից հետ են կես միավորով:
Շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և ունի 11 տուր: Մրցաշարի մրցանակային ֆոնդն ընդհանուր առմամբ 100 հազար եվրո է: Հայաստանն այս մրցաշարին ունի 13 մասնակից:
Կարծիքներ