Եկեղեցիներում Ճրագալույցի Պատարագ մատուցվեց. կանթեղներից վառված մոմերը կլուսավորեն հավատացյալների տները
Հայկական եկեղեցիներում Ճրագալույցի Սուրբ Պատարագ է մատուցվել: Ամենուր վառվել են Քրիստոսի Հարությունն ավետող ջահերն ու կանթեղները: Հրաշափառ Սուրբ Հարության ավետիսով ավարտվում է 48-օրյա Մեծ պահքը, և սկսվում է Սուրբ Հարության տոնը:
Սուրբ Զատկի Ճրագալույցի Պատարագին կատարվել է նախատոնակի արարողություն։ Ավետարանի ընթերցումից հետո հանդիսապետ հոգևորականը շարականների, տաղերի երգեցողության ներքո բուրվառով խնկարկել է եկեղեցում հավաքված հավատացյալներին և ի լուր ամենքի հնչեցրել կյանք պարգևող ավետիսը՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»: Ի պատասխան հնչել է «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։
Պատարագի ավարտին հավատացյալները եկեղեցու խորանի կանթեղներից վառել են մոմեր և տարել իրենց տները։
Հարության տոնը կամ Զատիկն այս տարի նշվում է ապրիլի 4-ին։
Կարծիքներ